ՌԴ-ն կփորձի ԵԱՀԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքը ստանալ «Իզվեստիայի» լրագրողի մահվան հարցով․ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը զոհվել է հատուկ գործողության անցկացման գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Ռուսաստանը հետամուտ կլինի ԵԱՀԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արձագանքին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների պատճառով «Իզվեստիայի» թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ոչ միայն տեղեկությունը կհասցնենք պրոֆիլային միջազգային կազմակերպություններին, այլև կփորձենք նրանց արձագանքը ստանալ։ ԵԱՀԿ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես նաև այլ մասնագիտացված միջազգային ինստիտուտներ պարտավոր են արձագանքել»,-ասել Է Զախարովան «РЕН ТВ»-ին տված մեկնաբանության մեջ:
«Իզվեստիա»-ի Telegram-ալիքում հայտնել են, որ թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը զոհվել է հատուկ գործողության անցկացման գոտում:
Ֆեդորչակը մարտական գործողությունների գոտում աշխատում էր 2022 թվականից։ Նրա վերջին ռեպորտաժը Կուպյանսկի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին նկարահանվել էր նախօրեին։
2022-2023 թվականներին եղել է «Զվեզդա» հեռուստաալիքի հատուկ թղթակիցը, իսկ մինչ այդ չորս տարի որպես խմբագիր աշխատել Է «Ղրիմ 24» հեռուստաալիքում։ Ֆեդորչակը 28 տարեկան էր։