ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահայանի հետ զրույցում երախտագիտություն է հայտնել Աբու Դաբիին Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման հարցում միջնորդության համար, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսական կողմը երախտագիտություն է հայտնել ԱՄԷ-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պահվող անձանց փոխանակումների իրականացման գործում ակտիվ միջնորդական աջակցության համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը շնորհավորել է ԱՄԷ նախագահին և Էմիրությունների ժողովրդին մահմեդականների սրբազան Ռամադան ամսվա կապակցությամբ:
Պուտինը և ԱՄԷ-ի նախագահը քննարկել են նաև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկխոսության զարգացումը: