ՄԱԿ–ի ժնևյան գրասենյակում ԵԱՏՄ օրեր կանցկացվեն

ԵԱՏՄ անդամ երկրների դրոշներ
Պավել Ուտյուպինը կարծում է, որ նախանշված միջոցառումները թույլ կտան ԵԱՏՄ-ն ներկայացնել որպես միջազգային ասպարեզում ինքնաբավ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. 2025 թվականին ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Եվրասիական տնտեսական միության օրեր կանցկացվեն։ Տեղեկությունը հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Պավել Ուտյուպինը։
«Մենք նախատեսում ենք այդ միջոցառումներն անցկացնել ԵՏՀ-ի և ԵԱՏՄ երկրների հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև զեկույց ներկայացնել ԵԱՏՄ շրջանակում կայուն զարգացման նպատակներին հասնելու վերաբերյալ Նյու Յորքում կայանալիք բարձր մակարդակի քաղաքական համաժողովում», – նշել է նա։
Նրա խոսքով` դա թույլ կտա ԵԱՏՄ-ն ներկայացնել որպես միջազգային ասպարեզում ինքնաբավ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում և նշանակալի տնտեսական կենտրոն։
ԵԱՏՄ–ն հաղթահարել է արտաքին մարտահրավերները, աճել են փոխադարձ առևտրի ծավալները. Կոժոշև
ԵԱՏՄ-ում Բելառուսի նախագահության ընթացքում շեշտը դրվելու է հավասար և կառուցողական երկխոսությամբ շահագրգռված պետությունների և միջազգային ինտեգրացիոն միությունների հետ փոխշահավետ կապերի ընդլայնման վրա։
Բելառուսի ԱԳՆ–ն հատուկ ուշադրություն կդարձնի առևտրի արտոնյալ ռեժիմների ստեղծմանը, ինչպես նաև ԱՊՀ–ի, ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ–ի և ASEAN-ի հետ ԵԱՏՄ–ի փոխգործակցության ներուժի օգտագործմանը։
ԵԱՏՄ-ն գործընկերների հետ ազատ առևտրի մասին ևս 2 համաձայնագիր կստորագրի. Օվերչուկ