ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՄԱԿ–ը դեմ է լրագրողների սպանություններին և ցանկանում է, որ դրանք հետաքննվեն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իզվեստիա» թերթի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում։
«Մենք դեմ ենք լրագրողների բոլոր սպանություններին և ցանկանում ենք, որ դրանք բոլորը մանրակրկիտ հետաքննվեն»,– ասել է Հաքը:
Նշենք, որ 2022-2023 թվականներին Ֆեդորչակը եղել է «Զվեզդա» հեռուստաալիքի հատուկ թղթակիցը, իսկ մինչ այդ չորս տարի աշխատել է «Ղրիմ 24» հեռուստաալիքում՝ որպես խմբագիր։
Ֆեդորչակը 28 տարեկան էր։ Նա մարտական գոտում աշխատում է 2022 թվականից։ Վերջին ռեպորտաժը նկարահանվել է նախորդ օրը` Կուպյանսկի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին։