Եթե Ուկրաինան ԵՄ անդամ դառնա, եվրոպական տնտեսությունը կկործանվի. Սիյարտո

Պետեր Սիյարտո
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը կազդի նաև եվրոպական անվտանգության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Եթե Բրյուսելում առաջ տանեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը, դա կկործանի եվրոպական տնտեսությունը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Եթե նրանք (Բրյուսելը - խմբ.) առաջ տանեն Ուկրաինայի անդամակցությունը, ապա գործնականում կկործանեն եվրոպական անվտանգությունն ու եվրոպական տնտեսական մրցունակությունը», - ասել է Սիյարտոն:
Նա պարզաբանել է, որ ԵՄ-ի տնտեսությունը կկործանվի, քանի որ Ուկրաինան հակամարտության մեջ է, իսկ նրա զարգացման ներկայիս մակարդակը կհանգեցնի Եվրոպայի մրցունակության, գյուղատնտեսության և սոցիալական համակարգի փլուզման:
Օրբանը ասել է` ինչ է խոստանում ԵՄ-ն Ուկրաինային Ռուսաստանի հետ մարտերը շարունակելու դիմաց