Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ-ի հարվածից Կուրսկի մարզի 3 բնակիչ է տուժել, այդ թվում՝ 12 տարեկան երեխա

Կուրսկ. Արխիվային լուսանկար
Մարզպետի պաշտոնակատարը հայտնել է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով երեք մարդ է տուժել, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Կորենևոյի շրջանի Կորենևո գյուղի վրա ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով վիրավորվել են 63-ամյա մի կին և 12-ամյա մի աղջիկ, որոնք այդ պահին մաքրում էին իրենց տան տարածքը։ Բեկորային վնասվածքներով նրանց տեղափոխել են Ռիլսկի կենտրոնական մարզային հիվանդանոց, մոտ ժամանակներս կուղարկեն Կուրսկի շրջանային հիվանդանոց։ Ներկայումս նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնել է Խինշտեյնը իր Telegram-ալիքում։
Երրորդ տուժածը 70-ամյա տղամարդ է, որը ականապայթյունային վնասվածք և կոնտուզիա է ստացել Խոմուտովի շրջանում:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: