Մարտի 25-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի և Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության «թվային կցորդ» Ալեքսեյ Օրդինի մամուլի ասուլիսը։
Զրույցը կընթանա Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության առանցքային նախաձեռնությունների և երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում ձեռքբերումների մասին։
Բանախոսները կպատմեն հայ-ռուսական փոխգործակցության զարգացման արդյունքների և ծրագրերի մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, թվային տեխնոլոգիաները, կրթությունը, լոգիստիկան և ձեռներեցությունը, ինչպես նաև Հայաստանում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և արտադրության տեղայնացման, էներգետիկ ոլորտների թվայնացման, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի աջակցության մասին։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։