ԱՄՆ-ն և Ուկրաինան պայմանավորվել են հազվագյուտ մետաղների շուրջ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը շուտով կստորագրվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հազվագյուտ մետաղների գործարքի շուրջ Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին:
«Մենք պայմանավորվել ենք հազվագյուտ մետաղների շուրջ․․․ շուտով կստորագրենք»,-ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է Reuters-ը ։
Գործարքի ստորագրումը ձախողվել էր փետրվարի վերջին, երբ Վլադիմիր Զելենսկին գնացել էր Վաշինգտոն: Թրամփը Զելենսկուն հանդիմանել էր անհարգալից վերաբերմունքի համար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կիևցի հյուրին անվանել էր անշնորհակալ դեմոկրատական քարոզիչ։ Վիճաբանությունից հետո Զելենսկուն խնդրել էին հեռանալ Սպիտակ տնից։