Բաքուն միշտ էլ «մեկ քայլ առաջի» դեպքում պրովոկացիաների է դիմել, «երկու քայլ հետ» արել. Պարույր Հովհաննիսյան

Sputnik
Կմնա՞ն արդյոք եվրադիտորդները Հայաստանում հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորգրումից հետո։ Ճեպարզույցում փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանին լրագրողները խնդրել են անդրադառնալ համաձայնագիրը համաձայնեցնելուց հետո հրադադարը խախտելու մասին Բաքվի նախաձեռնած ապատեղեկատվական գրոհին. փակուղային չէ՞ արդյոք իրավիճակը։