«Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել եվրաինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում: Այն կընդգրկվի վաղը սկսվող Ազգային Ժողովի նիստերի օրակարգում:
Հանձնաժողում քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը հարցրել է, թե այս ընթացքում Եվրամիության գործադիր մարմիններից արձագանք եղե՞լ է արդյոք այս նախաձեռնությանը։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել է, որ Բրյուսելում, ըստ երևույթին, սպասում են նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քվեարկությանը, որից հետո պետք է ակնկալել արձագանք: