Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել ու դրվագ պատմել նրա կյանքից

Sputnik
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, կարճ տեսանյութով երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ոչ հեշտ իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին:
Վերոնիկա Զոնաբենդի խոսքով ՝ այդ աջակցությունը ուժ է տալիս շարունակել հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, և որ իրենք կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները:
«Անցած շաբաթ Ռուբենը, բարեբախտաբար, ավարտեց հացադուլը, և մենք շարունակում ենք առաջ շարժվել», - ասաց Արցախի նախկին պետնախարարի կինը:
Զոնաբենդը նաև մի դրվագ է պատմել Ռուբենի կյանքից, թե ինչ պատճառով է նա ստիպված եղել հաղթահարել վախն ու թռչել պարաշյուտով:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։ Վարդանյանը հացադուլը դադարեցրեց մարտի 13-ին։