ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ»,– նշված է հաղորդագրությունում։
Առանձնազրույցից հետո երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է
© Photo : press office of the Government of RA
Նշենք, որ մարտի 20-ին էլ Երևան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո վարչապետները միասին դիտել էին Հայաստան– Վրաստան ֆուտբոլային հանդիպումը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղը Թբիլիսիում կմեկնարկի ժամը 18։00-ին։