Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում խոցվել է 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ ՊՆ

ՌԴ ՊՆ շենքը
Ռոստովի մարզիտարածքում որսվելև ոչնչացվել է 29 ԱԹՍ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը ոչնչացրել և որսացել են 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի յոթշրջանների վրա։ Այսմասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել և որսվել Է 59 ուկրաինական անօդաչու թռչող սարք. 29-ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 20 ԱԹՍ՝ Աստրախանի մարզի տարածքում, 3 ԱԹՍ՝ Վորոնեժի մարզի տարածքում, 3 ԱԹՍ՝ Վոլգոգրադի մարզի տարածքում, 2 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 1 ԱԹՍ՝ Կուրսկի մարզի տարածքում և 1 ԱԹՍ՝ Սարատովի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։