Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի այս տարվա երկրորդ ոսկին

Մրցումների եզրափակչում հենացատկում հայ մարզիկը հավաքել է 14․650 միավոր:
Sputnik
Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը թուրքական Անթալիայում նվաճել է աշխարհի գավաթի երրորդ փուլի ոսկին: Մրցումների եզրափակչում հենացատկում հայ մարզիկը հավաքել է 14․650 միավոր:
Հենացատկի որակավորման փուլում Արթուր Դավթյանը գրավել է առաջին տեղը:
Սա Արթուր Դավթյանի այս տարվա երկրորդ ոսկին է աշխարհի գավաթի խաղարկությունում։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում:
Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել Է Բաքվում, Հայաստանի հավաքականը չի մասնակցել դրան: