Պուտինը Թրամփին յուրօրինակ նվեր է փոխանցել

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը պատմել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին նվեր է փոխանցել։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն այդ մասին հայտնել է Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում` նշելով, որ խոսքը ռուս հայտնի նկարչի նկարած դիմանկարի մասին է։ Պուտինը նվերը փոխանցել է Ուիտկոֆի միջոցով։
Հարցազրույցում ԱՄՆ հատուկ բանագնացը նաև պատմել է, որ երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել, Պուտինն այցելել է եկեղեցի և աղոթել նրա համար։
Ուիտկոֆի մյուս հայտարարությունները.
Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնել է, որ պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն։
Սև ծովումռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ շաբաթ:
Զելենսկին ընդունել է, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարողէ տեղի ունենալ առաջիկա ամիսներին
ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության կենտրոնական հարց է համարում Ռուսաստանին միացած տարածաշրջանների կարգավիճակը և դրանց ճանաչումը միջազգային հանրության կողմից: Վաշինգտոնն այս կետի շուրջ շատ դրական քննարկում է վարում Մոսկվայի հետ։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է` երբ կթուլանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Հիշեցնենք, որ Ուիտկոֆը Մոսկվա էր այցելել մարտի 13-ին և հանդիպել ՎլադիմիրՊուտինի հետ: Կրեմլից հայտնել էին, որ Ռուսաստանի նախագահը ԱՄՆ հատուկ բանագնացի միջոցով տեղեկություններ և լրացուցիչ ազդակներ է փոխանցել Թրամփին:ԱՄՆ նախագահն ավելի ուշ հայտարարեց, որ բանակցություններից հետո Ուկրաինայում հակամարտությանը վերջ տալու շատ լավ հնարավորություններ են ի հայտ եկել։
Թրամփն ու Պուտինը աշխատում են Սև ծովում նավերի վրա հարձակումների մորատորիումի վրա. Ուիտկոֆ