«Ինտերտեսիլում» Ռուսաստանը ներկայացնող երգչի անունն ավելի ուշ կհայտարարվի. Գրիգորևա

Համերգ. արխիվային լուսանկար
Համերգ. արխիվային լուսանկար
ԶԼՄ–ներից մեկը գրել էր, որ մրցույթում Ռուսաստանը կներկայացնի «Շամանը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Դեռ չի որոշվել, թե «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում ով կներկայացնի Ռուսաստանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ինտերտեսիլի» մարկետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Անաստասիա Գրիգորևան։
Ավելի վաղ ՏԱՍՍ–ը գրել էր, որ ՌԴ–ն մրցույթում կներկայացնի Ռուսաստանի վաստակավոր արտիստ Յարոսլավ Դրոնովը, որը հանդես է գալիս «Շաման» կեղծանունով։
«Նա (մրցույթի մասնակիցը ՌԴ-ից) հստակ որոշված չէ, և մենք ավելի ուշ պաշտոնապես կհայտարարենք, թե ով է լինելու»,-ասել է Գրիգորևա գործակալությանը:
Հիշեցնենք` «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին Մոսկվայում և Մոսկվայի մարզում։
Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 20 երկրներ, այդ թվում՝ ԲՐԻԿՍ–ի անդամ պետությունները։
Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ինտերտեսիլը» կդառնա վառ մշակութային իրադարձություն, որտեղ չեն կիրառվի «Եվրատեսիլի» չափանիշները։