Հայտնի է` ով կներկայացնի Ռուսաստանը «Ինտերտեսիլ» երգի մրցույթում. ԶԼՄ

Յարոսլավ Դրոնով
Յարոսլավ Դրոնով
Աշխարհի ավելի քան 20 երկիր հաստատել է, որ կմասնակցի երգի մրցույթին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանի վաստակավոր արտիստ Յարոսլավ Դրոնովը, որը հանդես է գալիս «Շաման» կեղծանունով, Ռուսաստանը կներկայացնի «Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը սեպտեմբերին կանցկացվի Մոսկվայում և Մոսկվայի մարզում։
Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են 20 երկրներ, այդ թվում՝ ԲՐԻԿՍ–ի անդամ պետությունները։
Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ինտերտեսիլը» կդառնա վառ մշակութային իրադարձություն, որտեղ չեն կիրառվի «Եվրատեսիլի» չափանիշները։