ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Վերջին 2 օրում Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների զոհ է դարձել 130 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
«48 ժամվա ընթացքում հիվանդանոցներ է տեղափոխվել 130 մարմին, 263 մարդ վիրավորվել է»,-ասվում է հայտարարության մեջ:
Այսպիսով` Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը հասել է 49 747-ի (634–ը մահացել են մարտի 18-ից հետո), վիրավորվել է 113 213 խաղաղ քաղաքացի։
Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Նուսեյրաթ և Ալ-Մավասի փախստականների ճամբարներին: