Առաջընթացի հույս ունենք. Կարասինը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Գրիգորի Կարասին
Գրիգորի Կարասին
Կարասինը նշել է, որ ռուսական պատվիրակության անդամների տրամադրվածությունը մարտական է և կառուցողական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հույս ունի, որ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններում կողմերին կհաջողվի առաջ շարժվել:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական հանդիպումը, ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, կկայանա մարտի 24-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: Ռուսական կողմը կներկայացնեն Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Սպասվում է, որ բանակցությունները նվիրված կլինեն սևծովյան նախաձեռնությանը:
Կարասինն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ՌԴ պատվիրակությունը մարտի 23-ին կմեկնի Սաուդյան Արաբիա, փորձագետները մտադիր են Մոսկվա վերադառնալ մարտի 25-ին:
«Ակնկալում ենք գոնե ինչ-որ առաջընթացի հասնել։ Ամբողջ օրակարգի համար դժվար է հաշվարկ անել։ Գնում ենք գոնե մեկ հարցի լուծման համար պայքարելու տրամադրվածությամբ»,- ասել է սենատորը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Կարասինի խոսքով՝ ռուսական պատվիրակության անդամների տրամադրվածությունը մարտական է և կառուցողական։