Ստեղծվել է «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը

Sputnik
Այսօր ազդարարվել է քաղաքացիական նոր նախաձեռնության մասին։ «Կամուրջ»-ի համահիմնադիրներն են Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը, Ռաֆայել Հունանյանը։ Նպատակն է Հայաստանի, սփյուռքի ու դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կամուրջները վերականգնելն ու նոր կամուջներ կառուցելը։ Արման Աբովյանի խոսքով` նախաձեռնությունն առանձնացնում է 3 հիմնական ուղղություններ` հայ–ռուսական հարաբերություններ, ներհայկական համերաշխություն և սփյուռքի հետ գործակցություն։