Նիկոլ Փաշինյանի հարցարզույցը Հանրայինին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բնութագրել է, որպես ինքնարդարանալու փորձ։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե 7 տարվա վարչապետության ընթացքում Հայաստանն ավելի անկախ և ինքնիշխան է դարձել` հիշեցրել է, որ բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել մարդկանց աչքի առաջ և բոլորը հիշում են, թե ինչպիսին էր Հայաստանը 2018-ից առաջ և հետո։