«Ասեք՝ ի՞նչն ենք զիջել». Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանին ՀՀ զիջումների մասին

Sputnik
Հանրային եթերում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե Հայաստանն ինչ զիջումների է գնացել Ադրբեջանի հետ բանակցություններում։ Նա հայտարարել է, որ «չզիջման շրջանում» մենք զիջած ենք եղել մեր ինքնիշխանությունը։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն այսօր շատ ավելի անկախ ու ինքնիշխան է։