Մեծ պասի 4-րդ կիրակին «Անիրավ տնտեսի» կիրակին է։ Առակը գրված է միայն Ղուկասի Ավետարանում և այն բազմաշերտ ընկալում ունի։ Ճարպիկ տնտեսը կարողանում է տիրոջ բարեհաճությանն արժանանալ իր ճարպկությամբ։ Որպեսզի գործից ազատվելուց հետո նա գնալու տեղ ունենա` կանչում է տիրոջից պարտք վերցրածներին, հանցավոր համաձայնության է գալիս նրանց հետ և փոխում մուրհակները` պակասացնելով նրանց պարտքը։ Եվ այս ամենի մեջ անհասկանալի է, թե ինչու է տերը գովում տնտեսին։ Առակի մեկնության համար դիմել ենք Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին։