Եղանակի փոփոխությունները հատկապես վերջին մի քանի ամիսներին խիստ կտրուկ էին։ Անձյուն ձմեռից հետո մի քանի օրում մեկ ամսվա ձյուն եկավ, հետո փոխվեց շոգ եղանակի, հետո անձրևեց, հիմա դարձյալ տաքանում է ու այս ամենին գումարած նաև երկրաշարժերը` փոքր, բայց ցնցումներ եղան։
Եղանակն այս տարի անհարմարություններ ստեղծեց ոչ միայն տեղական իշխանության ու կոմունալ ծառայողների համար։ Կտրուկ փոփոխություններին առողջական խնդիրների սրմամբ արձագանքեցին նաև սրտանոթային ու տարբեր քրոնիկ հիվանդություններ և մետեոկախվածույթուն ունեցող մարդիկ։
Ինչ անել եղանակին դիմանալու և հիվանդանոց չընկնելու համար. խորհուրդների համար Sputnik Արմենիան դիմել է սրտաբան Հեղինե Ղարիբյանին։