Մեր կյանքն առանց վիրտուալ բաղադրիչների պատկերացնելն արդեն անհնար է։ Օնլայն բանկինգը, խանութներում առանց հպումի վճարումներն ու առցնաց առևտուրը հարմար են, երբեմն նաև ավելի ձեռնտու։ Վիրտուալ կյանքում, ինչպես իրականում` շատ են նաև վտանգները։ Ամեն օր մարդիկ դառնում են առցանց խաբեության զոհեր։ Մարդկանց խաբելով հարստանալը դարձել է մերօրյա ամենաեկամտաբեր զբաղմունքներից մեկը։
Ինչն է նպաստում թվային հարձակումների ակտիվացմանը, ինչ սպասել վաղը և ովքեր են հիմնականում դառնում վիրտուալ խաբեպաների զոհեր։ Թեմայի շուրջ զրուցել ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։