Ո՛չ մորս կողքին եղա, ո՛չ հորս. Ֆիլիպ Կիրկորովը` ծնողների մահվան մասին

Ֆիլիպ Կիրկորով
Ֆիլիպ Կիրկորով
Բեդրոս Կիրկորովին կհուղարակավորեն Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը հոր` Բեդրոս Կիրկորովի մահվան մասին իմացել է արտասահմանում։ Նա այդ մասին ասել է հոր հոգենահնսգտի արարողությունից հետո։
Մոսկվայում` Պայծառակերպության եկեղեցում, ավարտվել է Բեդրոս Կիրկորովի հոգեհանգստի արարողությունը, նրա հուղարկավորությունը տեղի կունենա Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Вынос гроба после отпевания в храме Христа Спасителя народного артиста России Бедроса Киркорова (21 марта 2025). Москвa
Բեդրոս Կիրկորովի հոգեհանգստի արարողությունը
Ֆիլիպ Կիրկորովը ցավով ասել է, որ և՛ մոր, և՛ հոր կյանքի վերջին րոպեներին նրանց կողքին չի եղել։
«Իհարկե, ցնցվեցի, բայց, ինչպես ասում են, show must go on։ Ես պրոֆեսիոնալ եմ: Դա ինձ հետապնդում է կյանքի ընթացքում: Երբ մայրս մահացավ, նրան թաղեցինք, և նույն օրը ես թռա Իսրայել. համերգ ունեի Երուսաղեմում։ Այդպիսին է արտիստի կյանքը։ Այս ամենը բեմից դուրս ենք թողնում, ժողովուրդը ոչ մի բանի մասին չպետք է կասկածի։ Այդպես էր նաև այս անգամ։ Լուրն իմանալուն պես Մոսկվայի տոմս գնեցի, չեղարկեցի բոլոր նկարահանումներն ու վերադարձա»,– նշել է Ֆիլիպը։
Նա ընդծել է, որ հայրը 93 տարի ապրել է գեղեցիկ ու արժանապատիվ կյանքով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը մահացել է մարտի 18-ին։