ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսաստանցիների մեծ մասը` 79,8%–ը, վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ցուցանիշը հրապարակել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, որը հարցախույզ է անցկացրել ՌԴ–ում։
Հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների ընդամենը 16%–ը չի վստահում ՌԴ նախագահին։ Պուտինի աշխատանքը դրական է գնահատում ռուսաստանցիների 78,1%–ը, բացասական՝ 13,6%–ը:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին վստահում է հարցվածների 62,4%–ը, չի վստահում է 18,4%–ը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կեսից ավելին (53,4 տոկոս) հավանություն է տալիս կառավարության ղեկավարի գործունեությանը, 10,1%–ին դուր չի գալիս նրա աշխատանքը։
Այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե Պետդումայի ընտրություններ կայանային առաջիկա կիրակի օրը, ռուսաստանցիների 35,9%–ը նշել է «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցությունը, 10,7%–ը՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР), 9,9%–ը՝ ՌԴ կոմունիստական կուսակցությունը (КПРФ), 6%–ը՝ «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցությունը, 3,9%–ը՝ «Արդար Ռուսաստան - հայրենասերներ - հանուն ճշմարտության» (Справедливая Россия - Патриоты - За правду) կուսակցությունը: Բացի այդ, հարցված ռուսաստանցիների 10,1%–ը արտախորհրդարանական կուսակցություններ են նշել։
«ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ» նախաձեռնողական հարցումն անցկացվել է 2025 թվականի մարտի 10-16-ը 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ Հարցումն անցկացվել է հեռախոսով, բջջային համարների պատահական ընտրությամբ: