ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Սիրիայի անվտանգության ուժերը Հալեպում պահեստ են հայտնաբերել, որտեղ կապտագոնի 3 մլն հաբ է եղել։ Տեղեկությունը հայտնում է սիրիական «Al-Watan» թերթը։
«Թմրամիջոցների դեմ պայքարի ծառայությունը Հալեպի անվտանգության վարչության աջակցությամբ իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է թմրավաճառներից մեկին»,– գրում է պարբերականը:
Հորդանանի սահմանով Լիբանանից և Սիրիայից թմրանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարման խնդիրը շարունակում է մտահոգել Պարսից ծոցի երկրներին և մասնավորապես Սաուդյան Արաբիային։
2023 թվականի մայիսին Սիրիան, Հորդանանը և Իրաքը պայմանավորվեցին ստեղծել Սիրիայում թմրանյութերի արտադրությանը և տարածաշրջանում դրանց տարածմանը հակազդող համատեղ խումբ։