Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով

Պուտինն ու Լավրովը
Պուտինն ու Լավրովը
Լավրովն այսօր նշում է իր հոբելյանը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դառնում է 75 տարեկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին «Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի» շքանշանով պարգևատրելու մասին: Հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել Սուրբ Անդրեաս Նախակոչ առաքյալի շքանշանով»,-ասվում է փաստաթղթում:
Հոբելյարը պարգև է ստացել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա–ից. պետության և եկեղեցու հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Լավրովը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:
Патриарх Кирилл наградил Сергея Лаврова орденом Александра Невского за вклад в развитие отношений государства и Церкви
Սերգեյ Լավրովը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը
Լավրովն այսօր նշում է իր հոբելյանը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դառնում է 75 տարեկան:
Հայտնի գործիչները Լավրովի 75-ամյակի կապակցությամբ ասմունքել են նրա գրած բանաստեղծությունը