ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում հենացատկ վարժությունում դուրս է եկել եզրափակիչ։ Այս մասին հայտնում է մարմնամարզության ֆեդերացիան։
Նշվում է, որ որակավորման փուլում նա գրավել է առաջին տեղը։
Ավելի վաղ օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել նաև Վահագն Դավթյանը։
Նշենք, որ մրցաշարը անցկացվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում։