Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին ծննդյան օրվա կապակցությամբ։
Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր էջում։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել ենք երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում մեր առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,-նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն 2004 թվականից ղեկավարող Սերգեյ Լավրովն այսօր նշում է իր 75- ամյակը: