Այս պառակտչական խոսույթը հանրային տիրույթում պետք է դադարեցնել. Արփինե Սարգսյան

Sputnik
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է Վանաձորի ոստիկանական բաժանմունքում` Տիգրան Ուլուբաբյանին ծեծի ենթարկելու գործին։
Նախարարը որոշ մանրամասներ է ներկայացրել ծառայողական քննությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, նաև` անդրադարձել միջադեպի հանրային արձագանքին։
«Տարբեր մտքեր են հնչում, որ ԼՂ–ից տեղահանված մեր եղբայրներին ու քույրերին ՀՀ–ը չի պաշտպանում, հակառակը` ավելի է թիրախավորում։ Ոստիկանության համակարգում կան ԼՂ–ից տեղահանվածների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք և այլն»,– ասել է ՆԳ նախարարը` հորդորելով ձերծ մնալ հանրային տիրույթում պառակտչական խոսույթից։