Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված երկխոսությունը շարունակելու համար Հյաստան են հրավիրվել Ռուսաստանի ներկայացուցիչները. Լրագրողների հետ զրույցում ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Նպատակն այն է, որ ունենանք այնպիսի համաձայնագիր, որը ճիշտ կհասցեագրի խնդիրները ու կբացառի այնպիսի կոնտենտ, որը խնդրահարույց է համարվել մեր կողմից»,– ասել է նախարարը` հավելելով, որ գործող միջպետական համաձայնագրի ժամկետը լրանում է 2027 թվականին և այդ ժամանակ հնարավոր է` ընդհանրապես արգելվի ոչ միայն ռուսական, այլև որևէ այլ երկրի հեռուստաալիքների հեռարձակումը հայաստանյան հանրային մուլտիպլեքսով։