Ադրբեջանի հետ քննարկվել են անհետ կորածների և աճյունների փոխնակման հարցեր. Աբազյան

Sputnik
Ադրբեջանական կողմի հետ անհետ կորածների և աճյունների փոխնակման հարցով տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպում. Այսօր ԱԺ–ում լրագրողներին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
«Ամեն ինչ արվում է, որպեսզի այն հարցերը, որոնք հուզում են մեր անհետ կորածների ծնողներին, գերեվարվածներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք»,– ասել է ԱԱԾ տնօրենը։
Արմեն Աբազյանն անդրադարձել է նաև Բաքվում հայ գերիների նկատմամբ խոշտանգումների փաստերին։