Ադրբեջանի հարձակման հավանականությունը գնահատելու համար անհրաժեշտ փաստեր չկան. Քրիստիննե Գրիգորյան

Sputnik
Սահմանային իրավիճակի, հնարավոր զարգացումների մասին հատուկ ծառայությունների հավաքած տեղեկատվության մասին լրագրողները հարցեր են ուղղել նաև արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։
«Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար այս պահին անհրաժեշտ փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում, և մեր ծառայությունը հետևում է իրավիճակին»,–ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` ՀՀ անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրներից։