Ոչ թե ծառահատում, այլ հիվանդ, ծեր ծառերի փոխարինում. Sputnik Արմենիայի թղթակցիան ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը` մեկնաբանելով Երևանի կենտրոնում իրականացվող աշխատանքները։
«Ծառահատում չենք իրականացնում, իրականացնում ենք հիվանդ, ծեր ծառերի փոխարինում»,– նշել է պաշտոնյան։
Երևանի քաղաքապետարանը շարունակում է Թումանյան փողոցում անցյալ տարվանից սկսված ծառահատման ու նոր ծառատեսակների տնկման աշխատանքները։