Ռուսաստանն անհնար է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը․ Զախարովա

Մարիա Զախարովա
Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հենց ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն են խմբում իրենց աշխատանքը դադարեցրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանն անհնար է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումն անփոփոխ է։ Հենց ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն են 2022 թվականի փետրվարին դադարեցրել խմբում իրենց աշխատանքը, ռուս գործընկերոջ հետ փոխգործակցությունը», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Բացի այդ, «գետնի վրա» իրավիճակը կտրուկ փոխվեց 2023 թվականի սեպտեմբերին։
Հիշեցնենք` ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ավելի ուշ ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։