ՌԴ–ն ողջունում է Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին Փաշինյանի մասնակցությունը․ Զախարովա

Զախարովան նշել է, որ բոլոր ուղղություններով տարվում են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Ռուսաստանը ողջունում է Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել էր միջոցառումներին իր մասնակցությունը:
«Ողջունում ենք, սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը, ուրախ ենք տեսնել այն երկրների առաջնորդներին, որոնք հրավեր են ստացել և հաստատել են իրենց մասնակցությունը», - ասել է Զախարովան:
Նա նշել է, որ բոլոր ուղղություններով տարվում են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ՝ այդ հոբելյանը պատշաճ տոնելու համար:
Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքների մասին