ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերը Ռուսաստանի տարածքի վրա ուկրաինական 132 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները 132 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել՝ 54 անօդաչու Սարատովի մարզի վրա, 40 անօդաչու՝ Վորոնեժի մարզի երկնքում, 22–ը` Բելգորոդի մարզի, ինը` Ռոստովի, երեքական անօդաչու Կուրսկի մարզի և Ղրիմի Հանրապետության տարածքի վրա, մեկը` Լիպեցկի մարզի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։