ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Միջազգային օլիմպիական կոմիտեն նոր նախագահ ունի։ Առաջին անգամ պատմության մեջ կառույցը կին կղեկավարի՝ Քիրստի Քովենտրին։ Տեղեկությունը նշված է կոմիտեի X-ի պաշտոնական էջում։
ՄՕԿ նոր նախագահը 2018 թվականից զբաղեցնում է Զիմբաբվեի սպորտի նախարարի պաշտոնը։
Գաղտնի քվեարկության ժամանակ Քովենտրին հավաքել է կազմակերպության անդամների ձայների մեծամասնությունը և դարձել առաջին կինը, որը գլխավորել է ՄՕԿ-ը:
Թոմաս Բախը, որը ՄՕԿ-ը գլխավորում էր 2013 թվականից, ամռանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից: ՄՕԿ-ի նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունիսի 24-ին։
Նշենք, որ Քովենտրին 41 տարեկան է, լողի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի հաղթող, աշխարհի բազմակի ռեկորդակիր: Զիմբաբվեի օլիմպիական պատմության 8 մրցանակներից 7-ը Քովենտրին է նվաճել։