«Կրոկուսի» վրա հարձակվողները դիտարկել են այլ ահաբեկչություն իրականացնելու հնարավորությունը

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև մայիսի 22-ը երկարաձգել է Միրզոևի և ահաբեկչության ևս 3 ենթադրյալ կատարողների կալանքի ժամկետը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն իրականացրած անձինք խոստովանել են, որ դիտարկել են նաև Կարմիր հրապարակում և Մոսկվայի սինագոգում ահաբեկչություն իրականացնելու հնարավորությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մեղադրյալ Դալերջոն Միրզոևի փաստաբան Օլեգ Վլասովը։

«Նրանք նպատակաուղղված են գնացել Ուկրաինայի ուղղությամբ։ Պատրաստվում էին այնտեղ թաքնվել, բայց ավելի շուտ այն պատճառով, որ Ուկրաինան մոտ է, և այնտեղ հանցագործներին չեն արտահանձնում։ Հենց իմ պաշտպանյալն է մեքենան վարել և ծանոթ է եղել նախապես ծրագրված երթուղուն. այդ տարբերակն առաջադրել են ահաբեկչության կազմակերպիչները։ Բայց հայտնի չէ` որևէ մեկը նրանց սպասել է այնտեղ, թե ոչ. մեղադրյալներն այդ մասին չեն իմացել»,- գործակալությանը պատմել է փաստաբանը։

Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև մայիսի 22-ը երկարաձգել է Միրզոևի և ահաբեկչության ևս 3 ենթադրյալ կատարողների կալանքի ժամկետը:
Հիշեցնենք` Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը 145 մարդու կյանք խլեց։ Հարձակվողները կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։