ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռակոծել է Թել Ավիվը

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի պայմանավորվածությունը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. «Ալ Քասամ» (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) բրիգադները Թել Ավիվի ուղղությամբ հրթիռային հարվածներ են հասցրել:
««Ալ Քասամ» բրիգադները հրթիռակոծել են Թել Ավիվ քաղաքը՝ ի պատասխան խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:
Մարտի 18–իգիշերը Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի ուղղությամբ վերսկսել է հարվածները։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները վերսկսել են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատ արձակման ամերիկյան ծրագիրը չընդունելու պատճառով:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չէին վերսկսվել Գազայի բանակցություններինկողմերին ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով: