Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Miami Open մրցաշարը

 Էլինա Ավանեսյանը
Էլինա Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA-1000 շարքի Miami Open մրցաշարը։
Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում մրցել է աշխարհի 95-րդ ռակետ, ռուսաստանցի Էրիկա Անդրեևայի հետ և առավելության է հասել 6:1, 6:7 (4:7), 6:4 հաշվով։ Պայքարը տևել է 2 ժամ և 18 րոպե։
Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզը, որն առաջին շրջանում ազատ էր։ Այդ հանդիպումը տեղի կունենա այսօր` մարտի 20-ին։
Miami Open-ի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։