Բալթյան երկրների հայոց թեմը նոր առաջնորդ ունի

Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
Սրբազանը նախկինում երկար տարիներ ղեկավարել է Վիրահայոց թեմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ազատելով Մայր աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից, սույն թվականի մարտի 25-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ նախկինում Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը 60 տարեկան է։ Նա եղել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ, նաև Վիրահայոց թեմի առաջնորդ (2002-2019թթ․)։