Եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի տարածքը.Գրիգորյան

Sputnik
«Ադրբեջանից հնչող այն մեղադրանքները, որ Հայաստանը կրակ է բացում, սխալ մեղադրանքներ են: Եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի տարածքը».-գործադիրի այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցում վստահեցրել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Պաշտոնյայի խոսքով` Պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու։