Ռուբլու արժևորումը ավելի շատ նման է դրական սպասումների վարքագծի.Արամյան

Sputnik
Անցած մի քանի օրերի ընթացքում հայաստանյան բանկերում և փոխանակման կետերում նկատվեց ռուսական ռուբլու արժևորում։ Ըստ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի` ռուսական ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի։
«Շուկայում տեսնում են ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր արագ հանգուցալուծում, ինչը միանշանակ դրական ազդեցություն է ունենում ռուբլու փոխարժեքի վրա։ Կա նաև Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի գործոնը».-մանրամասնել է կենտրոնական բանկի նախագահը։
Ինչ վերաբերում է եվրոյի արժևորմանը, ապա, ըստ Գալստյանի` դա պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ որոշակի տատանողականությամբ, որովհետև շուկայի խաղացողները փորձում են հասկանալ` ինչ է մտադիր անել ամերիկյան նոր վարչախումբը։
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ համամիտ է Կենտրոնական բանկի նախագահի գնահատականի հետ` կապված ռուբլու արժևորման հետ։ Արամյանի խոսքով` ռուբլու արժևորումը ավելի շատ նման է դրական սպասումների վարքագծի։