Տիգրան Ուլուբաբյանը ավելի քան 1 տարի է ապրում է Վանաձորում։ Իր բարեկամի տան կողոպուտի գործով Ուլուբաբյանին հրավիրել են ոստիկանության Վանաձորի բաժին, և, ինչպես ինքն է պնդում խոշտանգել ու ստիպել են խոստովանական ցուցմունք տալ իր չարած հանցանքի համար։
«Ինձ լրիվ անհիմն տարել են ոստիկանություն։ Ասացին՝ հեսա «մշակում» ենք քեզ, «պրիզնատ» արի»․-լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Տիգրան Ուլուբաբյանը։