ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ուկրաինայում հրադադարի մանրամասները կմշակվեն մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։
«Իհարկե, մենք պետք է որոշ մանրամասներ մշակենք, բայց դա կսկսվի կիրակի Ջիդդայում, իսկ դրանից հետո մենք կանցնենք լիարժեք հրադադարի: Մենք այսօր շատ լավ զրույց ենք ունեցել այն մասին, թե ինչ է պետք դրան հասնելու համար», – Fox News-ին ասել է Ուիթկոֆը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են անհապաղ տեխնիկական բանակցություններ սկսել Մերձավոր Արևելքում «Սև ծովում կրակի դադարեցման, ամբողջական հրադադարի և մշտական խաղաղություն» հաստատելու շուրջ։