ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Անցած գիշեր ՌԴ ՀՕՊ հերթապահ համակարգերը երկրի տարածքում ոչնչացրել և որսացել են 57 ուկրաինական անօդաչու, այդ թվում՝ 35–ը Կուրսկի մարզի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 57 անօդաչու՝ 35–ը Կուրսկի մարզի երկնքում, 13–ը` Օրյոլի մարզի վրա, 7-ը՝ Ազովի ծովի, մեկ անօդաչու՝ Տուլայի և մեկ անօդաչու` Բրյանսկի մարզի տարածքի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով, այդ թվում` ԱԹՍ–ներով, պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։