Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտնի դարձավ մարտի 13-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,– գրել է նա։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Պայմանագրի ստորագրումը վտանգված է, քանի դեռ թուղթը ձեռքներիս չէ. Սիմոնյան